News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 14-ին, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Նիստի սկզբում ամբաստանյալ Վահագն Աբգարյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպան Հակոբ Ճարոյանից, եւ ցանկանում է, որ իր շահերը այսուհետև պաշտպանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը։ Վերջինս դատարանից 2 շաբաթ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում մեղադրող Տ. Ենոքյանի կողմից հրապարակվել էին քրեական գործում առկա գրավոր ապացույցները։ Դրանց թվում էր գործով վկա Արթուր Մնացականյանի մասնակցությամբ տեղանքի զննության մասին արձանագրությունը։ Հրապարակվել էին նաեւ Վահագն Աբգարյանի բնակարանում, ինչպես նաեւ ՁՊՎ խցերում նեքին եւ արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու դատարանի թույլտվությունները, ինչպես նաեւ դրա արդյունքում ԱԱԾ-ից ստացված արդյունքների գաղտնազերծման մասին որոշումները։ Դատարանը հրապարակեց նաեւ այդ ձայնագրությունները, որում Վահագն Աբգարյանը մեկուսարանում գտնվող Վլադիմիր Դավթյանին սովորեցնում էր, թե ինչ ցուցմունք տա։ Նշենք նաեւ, որ նիստի ավարտին հայտարարությամբ հանդես էր եկել ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանը, ով բառացի ասել էր, որ եթե այս մեղադրանքով դատապարտվի, միեւնույն է, դուրս է գալու ու սպանի գործով վկա Արթուր Մնացականյանին ու գործի քննիչներին։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով, որոնցից են ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 38-րդ հոդվածի 3-րդ մասի (ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանությունը շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով)։ Վլադիմիր Դավթյանը Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ եւ պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն եւ ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ: Նրան մեղադրանք առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերի (ապանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), եւ 235-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ