News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինքնաբուխ հավաք և ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կից տեղադրվել են նաեւ ակցիայից լուսանկարներ։

Նախաձեռնությունը նաեւ վստահեցրել է, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ