News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆայել Մ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ...
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ հետիոտնը տեղում մահացել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը․․․․
Ինտերպոլը Լեհաստանում առանձնապես վտանգավոր ռուսաստանցու է ձերբակալել
Կինը մեղադրվում է 13 տարբեր հանցագործությունների իրականացման մեջ...
ՍՊԸ պահեստից գողացել են մթերք ու տնտեսական ապրանքներ. Պարզվել է՝ հեղինակները բանվորն ու վարորդն են
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ...
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողներին
Նրանց մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձկնորսական ցանց, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ինքնաշեն հոսանքափոփոխիչ եւ 130 կարմրախայտ...
Ննջասենյակի ներքնակի միջից գողացել են 4 հազար դոլար. պարզվել է՝ գողությունը կատարել է տանտիրոջ 21-ամյա դուստրը
Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Ֆոտոռեպորտաժներ