News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ա-321 օդանավը օդ բարձրանալուց հետո կոշտ վայրէջք է կատարել Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից:

Սիմֆերոպոլ ուղեւորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է այնտեղ թռչուն ընկնելու պատճառով:

Օդանավում կար 234 մարդ: Նրանց տարհանել են, տուժածներ չկան:

ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է, որ թռիչիքի ժամանակ շարժիչն այրվել է, շտապ վայրէջքից հետո Ա-321-ը թռիչքուղուց դուրս է սահել: Գերատեսչությունից հայտնել են, որ բոլոր ուղեւորները օդանավից դուրս են բերվել, տուժածներ չկան:

Կրակի մարումը կատարում են օդանավակայանի արտակարգ ծառայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ