News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 14-ին սակարկությունների ավարտին Dow Jones Industrial Average-ի (DJI) ինֆեքսը կորցրել է ավելի քան 800 կետ կամ 3,05 տոկոս: Սա տեղի է ունեցել ԱՄՆ պետական պարտքի շուկայում երկամյա եւ տասնամյա պարտատոմսերի եկամտաբերության ինվերսիայի գրանցման ֆոնին, փոխանցում է ՌԲԿ-ն:

DJI ինդեքսը վերջին անգամ մեկ օրում այսքան անկում էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերին, հստակեցնում է Reuters-ը:

Չորեքշաբթի S&P 500-ը կորցրել է 85,72 կետ (-2,39 տոկոս) մինչեւ 2840,6 կետ, իսկ NASDAQ Composite-ը իջել է 242,42 կետով (-3,02 տոկոս) մինչեւ 7773,94 կետ:

Չորեքշաբթի մոտ 13:30-ին ԱՄՆ երկամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2007 թվականից սկսած առաջին անգամ անցել էր տասնամյաների եկամտաբերությունը: Ինվերսիան կարճ ժամանակ է դիտվել, սակայն երկարաժամկետ եւ կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները մնացել են միմյանց մոտ մակարդակում:

Եկամտաբերության այսպիսի ինվերսիան համարում են ԱՄՆ-ում ապագա տնտեսական ռեցեսիայի հուսալի ինդիկատոր: Նորմալ իրավիճակում տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր է, քան կարճատեւինը, քանի որ կորուստների ռիսկը ավելի բարձր է երկարաժամկետ ներդրումների դեպքում: Իսկ ինվերսիան կարող է նշանակել, որ ներդրողները կարճաժամկետ հեռանկարում ավելի մեծ ռիսկ են տեսնում, քան երկարաժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ