News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է Հոնկոնգի խնդիրը լուծել «արագ եւ մարդասիրաբար»:

«Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Սիին: Նա մեծ առաջնորդ է, որն իր ժողովրդին անչափ հարգում է: Նա նաեւ լավն է «կոշտ բիզնեսում»: Ես ամենեւին չեմ կասկածում, որ եթե նախագահ Սին ցանկանա Հոնկոնգի խնդիրն արագ ու մարդասիրաբար լուծել, կկարողանա դա անել»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Այլ թվիթներում նա հայտնել է չինական ներմուծման սակագների հետ կապված «լավ նորությունների» մասին: «Նրանք (չինացիները) սակագների պատճառով բախվում են սեփական արժույթի դեվալվացիայի հետ եւ փողը «լցնում» են իրենց համակարգ: Ամերիկացի սպառողի վիճակը կարգին է… Չինաստանը միլիոնավոր աշխատատեղեր է կորցնում: Հազարավոր ընկերություններ հեռանում են: Չինաստանն, իհարկե, ցանկանում է գործարք կնքել: Նրանք նախ պետք է մարդկայնորեն աշխատեն Հոնկոնգի հետ»,- նշել էր նա:

Նշենք, որ ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում զանգվածային ցույցեր էին սկսվել՝ արտահանձնման մասին օրենքում կատարված փոփոխությունների քննարկման պատճառով, որոնք հավանություն ստանալու դեպքում Հոնկոնգին թույլ են տալիս կասկածվողներին հանձնել Թայվանի, Մակաոյի եւ մայրցամաքային Չինաստանի արդարադատությանը, որոնց հետ արտահանձնման մասին համաձայնագիր չունի: Ցույցերը սկզբում խաղաղ էին, սակայն ամեն անգամ փողոցներում բախումներն ավելի կատաղի են դառնում, արդեն տասնյակ մարդիկ են տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ