News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հիպերձայնային զենքը մշակելիս Ռուսաստանը հիմնվում է տեխնոլոգիաների վրա, որոնք ԱՄՆ-ից են գողացել, «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Մեկնաբանելով Սեւերոդվինսկի մոտ տեղի ունեցած պատահարը, որտեղ օգոստոսի 8-ին պայթել էր ռեակտիվ շարժիչի կայանքը, նա ասել է, որ Ռուսաստանը մշակում է միջուկային զենքի տեղափոխման միջոցներ, փոխանցում է BBC-ն:

«Չնայած ռուսական տնտեսության չափը գրեթե համադրելի է նիդեռլանդականին, այն, այնուամենայնիվ, պաշտպանության համար այնքան փող է ծախսում, որ կարող է արդիականացնել ոչ միայն իր միջուկային զինանոցը, այլեւ ստեղծել դրանք տեղափոխելու նոր կայանքներ, կառավարվող մարտական բլոկով հրթիռներ, հիպերձայնային թեւավոր հրթիռներ, զգալիորեն օգտագործելով ԱՄՆ-ից գողացած տեխնոլոգիաները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ