News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը Ճապոնիային երկխոսության կոչ է արել՝ հայտարարելով, որ Սեուլը պատրաստ է  ձեռք մեկնել Տոկիոյին այդ հարցում, հայտնում է AFP-ն:

Սեուլը և Տոկիոն տեւական ժամանակ է  վիճում են  20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայի կողմից հարկադիր աշխատանքի օգտագործման հարցով:

Երկու հարեւանները ներքաշված են առեւտրային պատերազմի մեջ, որի արդյունքում նրանք  այս ամիս միմյանց բացառել են հուսալի առեւտրային գործընկերների ցուցակից, ինչն անհանգստություն է առաջացրել մատակարարումների գլոբալ շղթաների հետ կապված:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տոկիոն արտահանման սահմանափակումներ է կիրառել, որոնք որոշիչ նշանակություն ունեն տեխնոլոգիական հսկաների համար, ինչպիսիք Samsung-ն է՝ Հարավայաին Կորեայում մի շարք դատական որոշումներից հետո, որոնց համաձայն ճապոնական ընկերությունները պետք է վճարեն զինվորական աշխատուժի հմար:

Սակայն Մուն Չժեինը փորձել էր  նվազեցնել լարվածության աստիճանը ՝ ասելով, որ Սեուլը պատրաստ է աշխատել Տոկիոյի հետ ՝ տարածաշրջանում «արդար առեւտուր և համագործակցություն» ապահովելու համար:

«Եթե Ճապոնիան ընտրի երկխոսության եւ համագործակցության ճանապարհը, մենք ուրախությամբ նրանց ձեռք կմեկնենք», - ասել էր Մունը 1910-45 թվականներին Ճապոնիայի իշխանությունից Կորեայի ազատագրման տարեդարձին նվիրված իր ելույթում:

«Մտածել անցյալի մասին չի նշանակում կառչել անցյալից, սակայն հաղթահարել այն, ինչ եղել է եւ շարժվել դեպի ապագա», -ասել է նա:

 «Մենք հույս ունենք, որ Ճապոնիայն առաջատար դեր կունենա Արեւելյան Ասիայում խաղաղությանը եւ բարգավաճմանը նպաստելու  համար՝ միաժամանակ նայելով անցյալին, որը դժբախտություն է բերել հարեւան երկրներին»:

Տոկիոն պնդում է, որ ռազմական ժամանակի  փոխհատուցման բոլոր հարցերը կարգավորվել են 1965 թվականի պայմանագրին համապատասխան, որը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները, եւ նախկին գաղութի համար ներառել մոտ 800 միլիոն դոլարի դրամաշնորհների փաթեթ եւ էժան վարկեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ