News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան 13 նահանգներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դատի են տվել՝ փորձելով արգելափակել նոր կանոնը, որը կտրուկ կրճատում է օրինական ներգաղթը՝ կապված աղքատ միգրանտներին վիզայի մերժման հետ, փոխանցում է Reuters-ը:

Մի քանի փորձագետներ նշում են, որ այս կանոնը կարող է օրինական ներգաղթը կրկնակի կրճատել՝ նախատեսելով վիզաների եւ մշտական կեցության մերժում հարյուր հազարավոր մարդկանց, եթե նրանք չհամապատասխանեն եկամուտների բավականին բարձր ստանդարտներին:

«Թրամփի վարչակազմի ուղերձը հստակ է. եթե հարուստ եք, ապա բարի գալուստ, եթե աղքատ եք, ապա՝ ոչ»,- հայտարարել է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը: «Այս որոշումը ոչ ամերիկյան է, հականերգաղթային է եւ անօրինական», ասել է նա:

Կանոնը, որը հրապարակվել է երկուշաբթի եւ ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 15-ին, ընդլայնում է պետական տուրքի սահմանումը՝ թույլ տալով մերժել վիզա ստանալու համար հայցի ներկայացումը, եթե չի համապատասխանում եկամուտների վերաբերյալ պահանջներին կամ պետական օգնություն ստանալու դեպքում:

Ֆերգյուսոնն ասել է, որ կանոնը խախտում է Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքը՝ «հանրային մեղադրանքն» այնպես վերասահմանելով, որը կապ չունի դրա նախնական նշանակության եւ Կոնգրեսի մտադրությունների հետ:

13 նահանգներ Վաշինգտոն նահանգի արեւելյան շրջանի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացրած իրենց հայցում նշել են, որ նոր կանոնը «հանգեցնում է ներգաղթի մասին դաշնային օրենքի արմատական վերանայման, որը ներգաղթյալների շրջանում տնտեսական շարժունակությանը նպաստող համակարգը վերածում է մի համակարգի, որն առավելություն է տալիս ավելի ունեւոր ներգաղթյալներին»:

Ազգային անվտանգության նախարարության դեմ դատավարությանը Վաշինգտոնին միացած մյուս նահանգներն են՝ Կոլորադո, Դելավեր, Իլինոյս, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Նեւադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Ռոդ Այլենդ եւ Վիրջինիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ