News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր օգնականները նրան կոչ են անում աջակցել Հոնկոնգի ցույցերին, բայց նա անձամբ այդ հարցում շահագրգռված չէ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:

Վերջին օրերին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ տնտեսական հարցերով մի քանի խորհրդականներ պնդում էին Հոնկոնգի ցույցերի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման մասին: Սակայն նրանց կոչերը նախագահի աջակցությունը չեն ստանում, որը կենտրոնացած է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առեւտրային բանակցությունների վրա եւ մտավախություն ունի, որ Հոնկոնգի իրավիճակի քննադատությունը ԱՄՆ-ին կզրկի այս ձմռանը առեւտրային համաձայնագիր ստորագրել:

Թրամփը, սակայն, իր թվիթում, այնուամենայնիվ, Հոնկոնգի իրավիճակի «մարդասիրական որոշման» կոչ է արել: «Չինաստանն, իհարկե, ցանկանում է գործարք կնքել»,- գրել է նա իր թվիթերյան էջում՝ նկատի ունենալով 2 երկրների միջեւ ընթացիկ առեւտրային բանակցությունները: «Բայց հարկավոր է նախ մարդկայնորեն պարզել Հոնկոնգի իրավիճակը»: Հաջորդ թվիթում նա հավելել է. «Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Սիին: Նա մեծ առաջնորդ է, որն իր ժողովրդին անչափ հարգում է: Նա նաեւ լավն է «կոշտ բիզնեսում»: Ես ամենեւին չեմ կասկածում, որ եթե նախագահ Սին ցանկանա Հոնկոնգի խնդիրն արագ ու մարդասիրաբար լուծել, կկարողանա դա անել»:

Հունիսի կեսին Ցզինպինի հետ հեռախոսազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Հոնկոնգի իրավիճակը ներքին խնդիր է, որին ԱՄՆ-ն չի միջամտի:

Նրա հայտարարությունները աշխատակազմի մեջ իրարանցում էին առաջացրել: Մի կողմից՝ օգնականները համոզված չեն՝ ժամանակային ընդհատում եղել է նախագահի լռության ուխտում, հատկապես՝ երբ նա շարունակել է հայտարարություններ կատարել, որոնք, համենայնդեպս, թեթեւակի աջակցել են ցուցարարներին: «Դե, նրանք ժողովրդավարություն են ցանկանում, եւ կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը ժողովրդավարություն է ցանկանում: Ցավոք, որոշ կառավարություններ ժողովրդավարություն չեն ցանկանում»,- հուլիսին լրագրողներին ասել էր Թրամփը:

Թրամփի խառնիխուռն ազդանշանները հանգեցրել են վարչակազմի այլ աղբյուրների մեղմ եւ հակասական հայտարարությունների, քանի որ պաշտոնյաները փորձում են չխախտել չինացի առաջնորդի առջեւ ստանձնած նախագահի պարտավորությունները:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան միայն հայտարարել է, որ «կարծիք արտահայտելու եւ հավաքների ազատությունը հիմնական արժեքներ են, եւ այս հարցում մենք Հոնկոնգի ժողովրդի հետ ենք, եւ այս ազատությունները պետք է պաշտպանվեն: Միացյալ Նահանգները վճռականորեն հերքում է այն գաղափարը, որ իրենք ցույցերը հովանավորում են կամ հրահրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ