News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում նախազգուշացրել են «նոր սառը պատերազմի» մեկնարկի եւ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի էսկալացիայի մասին, եթե Հարավային Կորեայում ամերիկյան հրթիռներ տեղակայվեն:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ՄՓՀՀ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հաջորդ օրը հայտարարել էր, որ հանդես է գալիս Ասիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման օգտին:

«ԱՄՆ-ն նշել է, որ ներկայումս ուսումնասիրում է ասիական տարածաշրջանում միջին հեռահարության վերգետնյա հրթիռների տեղակայման ծրագիրը, իսկ Հարավային Կորեան ընտրվել է որպես դրանց տեղակայման վայր»,- հայտնում է Հյուսիսային Կորեայի Կեմնտրոնական հեռագրական գործակալոււթյունը: «Սա տարածաշրջանային լարվածության սրման անխոհեմ գործողություն է, որը կարող է նոր սառը պատերազմ եւ հեռավորարեւելյան տարածաշրջանում սպառազինության մրցավազք հրահրել Հարավային Կորեայում նոր հարձակողական զենք տեղակայելու համար»,- նշված է մեկնաբանության մեջ:

ԱՄՆ բարձրաստիճան անձինք հայտարարել են, որ նման սպառազինությունը կարող է տեղակայվել մի քանի տարի հետո: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման հարց չի քննարկվել, եւ որ չեն նախատեսում այս գաղափարի քննարկում, հայտնում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ