News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօր՝ օգոստոսի 15-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել Ամուլսարի հարցով Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետներ խմբի ներկայացրած եզրակացությունը։

Հայկ Գրիգորյանը առանձնացրեց 3 կարեւոր կետ.  «Ըստ էության եզրակակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ՝

1.            Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Ջերմուկի թերմալ աղբյուրների միջեւ որեւէ կապ չկա;

2.            Ամուլսարի ջրերի եւ Սեւանա լճի ավազանի միջեւ որեւէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան–Կեչուտի ջրամբարի միջոցով Սեւանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սեւանա լճի ծավալներում աննշան կլինի։

3.            Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ–ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,–նշեց նա։

ՔԿ նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ–ն պատրաստ է կատարել 16 միջոցներից 15-ը.  ««Լիդիան» ՓԲԸ–ն երեկ ծանոթացել է այս եզրակացությանը, իսկ նախաքննության ընթացքում ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ եւ աշխատել են ELARD ընկերության փորձագետների հետ։

«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15–ը կիրառել, 10-ն արդեն իսկ կիրառվում է, 5-ն էլ պատրաստ են ապագայում կիրառել։ Մեկ մեղմման միջոցը դեռ քննարկվում է, Համաշխարհային բանկից «Լիդիան» ընկերությունը գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի իր գործունեությունը IFC ստանդարտին, որով սահմանվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն։ ELARD-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նեւադայի ստանդարտով, որն առաջարկում է մեղման միջոցները կիրառել 500 տարի։ «Լիդիան» ընկերությունը չի հրաժարվում մեղմման միջոցներ կիրառել 100 տարուց ավելի, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ հարուցված քրեական գործում այս եզրակացությունը որեւէ հիմք չի տալիս որեւէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու համար.

«Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործը, որն հարուցվել է քրեական օրենսգրքի 282–րդ հոդվածով, որեւէ հիմք չկա որեւէ մեկին քրեական հետապնդման ենթարկվելու համար»։

Վարչապետի հարցին, թե արդյոք գործը կարճվելու է, ՔԿ նախագահը պատասխանեց.  «Այո, գործի քննության ուղղվածությունը դա է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ