ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ Գլխավոր վարչությունը ներկայացրել է ձերբակալված 39-ամյա Սուրեն Գելոյանի մասնակցությամբ տեսանյութը: Life-ը հաղորդում է, որ նա խոստովանել է մեղքը, երբ իմացել է, որ հետախուզվում է:
Պարզվել է, որ ավելի վաղ նա առնվազն 3 անգամ ծեծկռտուքների գործով քրեական գործերի մասնակից է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործերը կարճվել են:
Հարցին, թե ինչի համար է ձերբակալվել, տղամարդն ասել է. «Մանր խուլիգանության»:
Անապայում Գելոյանն ընկերների հետ գնացել է հրաձգարան, որն արդեն փակված է եղել եւ պահանջել է թույլ տալ իրեն կրակել: Ադմինիստրատոր կինը մերժել է նրան՝ տեսնելով, որ նա հարբած է: Մերժում ստանալով՝ Սուրենը սկսել է ավերել մեն ինչ, տուժել է նաեւ ադմինիստրատորը: