News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախօրեին ներկայացված փաստաթուղթը՝ Ամուլսարի փորձաքննության արդյունքը, պատրաստվել է այն նպատակով, որ հարցերին պատասխանեն քրեական գործի շրջանակում: Հետեւաբար՝ այն չի կարող պատասխանել սոցիալական եւ բնապահպանական բնույթի հարցերի ամբողջ սպեկտրին: Այս մասին իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյալների գերագնահատման:

Իրավաբանն ընդգծեց, որ այս փորձաքննությունը չի կարող հիմք դառնալ կառավարության որոշման համար: Առաջին հերթին այն պատճառով, որ դրանում հաշվի չեն առնվել նոր հանգամանքները: Իրավաբանը հայտնեց, որ Ջերմուկի եւ Գնդեվազ գյուղի 19 բնակիչներ դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով նոր հանգամանքները նկատի ունենալով ուժը կորցրած ճանաչել մշակման թույլտվության տրամադրման մասին փաստաթուղթը:

«Սա նույնիսկ փորձաքննություն չէ, քանի որ գնահատվել են միայն «Լիդիան» ընկերության տրամադրած տվյալները: Փաստաթղթի առաջին իսկ նախադասությունն այդ մասին է հայտնում: Փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ էր վերցնել նոր նմուշներ, անցկացնել լաբորատոր անալիզներ: Անբավարար տվյալների հիման վրա անհնար էր համալիր պատասխան կազմել, ինչը եւ փաստաթղթում նշվում է: Չի կարելի այս փորձաքննությունը համարել օրինական հիմք ունեցող»,- շեշտեց իրավաբանը:

Ավելին՝ Նազելի Վարդանյանը նշեց, որ քննիչը դուրս էր եկել լիազորությունների շրջանակից, քանի որ գնահատական տալու իրավունք չուներ: Հավելած, որ քննիչը ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ հայտարարելով, որ փորձաքննության եզրակացությամբ երկրաշարժի դեպքում Սեւանի վրա ազդեցություն չի լինի, իսկ դա այդպես չէ, շարունակեց իրավաբանը: Ճիշտ նույն կերպ նա խեղաթյուրել է գետերի վրա ազդեցության մասին տվյալները:

Իրավաբանը հիշեցրեց, որ բացասական ազդեցություն է հնարավոր ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան երկրների էկոլոգիայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ