News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ոստիկանները Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մտնել կառավարության շենք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյալների գերագնահատման:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ մտադիր են կառավարության անդամներին փոխանցել իրական դրության մասին տվյալները եւ անմիջապես շենքից հեռանալ: Իրենք այլ նպատակներ չեն հետապնդում եւ պատրաստ են որպես խաղաղ մտադրությունների հաստատում անցնել մետաղորսիչ սարքի միջով:

Կառավարության շենքի մուտքը շրջափակված է ոստիկանների եռակի շարասյունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ