News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհվազի հրդեհի հետ կապված ԱԻՆ լրացուցիչ ուժեր են ուղարկվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին հրավիրված կառավարության նիստին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Այդ գիհիները տակից վառվում են, աննկատ բան է, անընդհատ կրակը տեղ-տեղ դուրս է գալիս, մի օջախը հանգցնում ենք,  երկրորդ օջախն է առաջանում, Խոսրովում էլ այդպես եղել։ Հիմա այնտեղ մոտ 2 հա տարածություն էր այրվում, տարածության դեմը ճանապարհով փակել են, մեր աշխատակիցները ինձ վստահեցնում են, որ մինչեւ ժամը 4-ը կպահեն, բայց 4-ին կերեւա՝ շարունակությունն ինչ է լինելու, եղանակի տաքացման հետ կապված, ինչպես նաեւ վտանգավոր է քամի լինելու հանգամանքը։ Քամի չի կանխաատեսվում, բայց հողի տակով գնալու ֆակտորը շատ վտանգավոր է, քանի որ տարածման վտանգը միշտ կա։ Հիմա այսօր առավոտյան 6-ից հանգցնում են, հանգցնում են ենթադրենք 15 օջախ, մեկ ուրիշ տեղ նոր մի 10 օջախներ են գոյանում։ Ճանապարհն անցած անգամ մենք բացեցինք. Մի քիչ նորմալացրեցինք, հիմա այնտեղ՝ սարի գագաթը ջրի մեքենա էլ է հասել»,–նշեց Ֆելիքս Ցոլակյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ վիճակագրությամբ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83.9 տոկոսով։ Վարչապետը կոչ արեց բնության միջավայրում ցուցաբերել պատասխանատվություն. «Այս կուլտուրան մեզ մոտ պրոբլեմատիկ է»։

Փաշինյանը շեշտեց նաեւ, որ հրդեհների հարցով պետք է օպերատիվ աշխատանք տարվի.  «Պետք է նաեւ օպերատիվ աշխատանք տարվի, քանի որ կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, այստեղ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն աշխատանք պետք է տանեն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին,  ժամը 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ