News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ակցիայի մասնակիցները կառավարության անդամներին կոչ արեցին չթաքնվել ոստիկանների մեջքի հետեւում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին: Ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյաների գերագնահատման:

Կառավարության շենքի մուտքը շրջապատված է ոստիկանների եռակի ջոկատով:

«Դուք այդ աթոռներին նստած եք, քանի որ մեր օգնությամբ եք այդտեղ հայտնվել: Մեկ տարի առաջ մենք բոլորս հրապարակում էինք: Նրանք չունեն եւ չեն ունենա արտոնություններ: Դուրս եկեք մեզ մոտ, պետք չէ թաքնվել ոստիկանների մեջքի հետեւում: Մենք ընդամենն ուզում ենք տեղեկատվություն փոխանցել», - ասում են ակցիայի մասնակցիները:

Ակցիայի մասնակիցներին հանդիպելու համար դուրս եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ պատրաստ է փոխանցել փաստաթղթերի փաթեթը: Ակցիայի մասնակիցները մտածում են, թե ինչ որոշում ընդունեն, քանի որ անձնական հանդիպում են ցանկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ