News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որսագողությունը Հայաստանում փակ համակարգ է: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  որսորդ Էդուարդ Սարիբեկյանը:

Նա նշեց, որ տպավորություն է ստեղծվել, որ իրավախախտների եւ այն մարմինների միջեւ, որոնք պետք է վերահսկողություն իրականացնեն,  ստեղծվել է «հարմարավետ գոտի», քանի որ նույնիսկ որսագողության մասին կոնկրետ հաղորդման դեպքում, այդ գերատեսչությունների ներկայացուցիչները օպերատիվ չեն արձագանքում եւ երբեմն՝ տարօրինակ:

«Սա առիթ է տալիս մտածելու, որ Հայաստանում որսագողությունը կազմակերպված է եւ անգամ կարող է փակ համակարգով ենթակառույցներ ունենալ: Նրանք, ովքեր պետք է վերահսկողությամբ զբաղվեն, արդեն երկար տարիներ է իրենց պաշտոններն են զբաղեցնում, սակայն որսագողությունն այն վայրերում, որտեղ նրանք պատասխանատու են, շարունակվում է: Հետաքրքիր է, որ նման հանցավոր անգործությունը քողարկվում է որսորդների հասցեին ուղղված մեղադրանքներով», - ասաց Սարիբեկյանը:

Ըստ նրա, ոչ ոք չի վիճում, որ որսագողությունը Հայաստանում գոյություն ունի երկար տարիներ, իսկ աճը կապված է որսորդության պայմանների որոշակի բարելավման հետ՝ ճանապարհների կառուցման  և այլն:

«Մյուս կողմից, աճը կապված է երկրում սոցիալ-տնտեսական վատ պայմանների, ինչպես նաև կոռուպցիայի հետ: Մենք  որսագողների խնդրի լուծման համար դիմել ենք 4 կառավարությունների եւ 3 նախարարների, այդ թվում պաշտոնական նամակներով, , բայց իշխանությունները չեն ընդունում որսորդների առաջարկները, չեն ցանկանում համագործակցել ՀԿ-ների հետ և հրաժարվում են վերահսկողության հետ կապված տեխնիկական եւ այլ օգնությունից:

Մեր բողոքները, որոնք ուղեկցվում են կոնկրետ առաջարկներով, կապված են նրա հետ, որ որսագողությունը վաղուց դուրս է եկել վերահսկողությունից», - ասաց նա:

Էդուարդ Սարիբեկյանը շեշտեց, որ հայ որսորդները դժգոհ են առաջիկա որսորդական սեզոնի պայմաններից, մասնավորապես, լիցենզիայի գնի ոչ արդարացված բարձրացումից՝ 8 հազարից 17 հազար դրամ, ինչպես նաեւ նրանից, որ որսը թույլատրվելու է միայն շաբաթ և կիրակի օրերին:

«Այս մոտեցումն անընդունելի է, քանի որ խախտում է այն որսորդների իրավունքները, ովքեր հանգստյան օրերին որս անելու հնարավորություն չուն են: Բացի այդ, դա դժվարություններ կստեղծի մյուս որսորդների համար:

 Հայտնի չէ նաեւ, թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը, եթե գերատեսչթյունը հանգստյան օրերին չի աշխատում: Ինչ վերաբերում է լիցենզիայի գնի բարձրացմանը, ապա դա հիմնավորվում է նրանով, որ նախկինում այն տրվել է օրենքի խախտմամբ, այսինքն ՝ իրականում Հայաստանում երկար տարիներ ապօրինիություն է իշխել: Սա խոսում է այն մասին, որ որոշ պաշտոնյաներ ավելի լավ է  դիմեն իրավապահներին ինքնախոստովնական ցուցմունքներով», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ