News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ԱԳ նախարարներին եւ մնացյալ բոլոր անդամներին՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ վարչապետի հայտարարությունը դիտարկում է որպես իրավիճակի հետագա սրման փորձ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ԱԳ նախարարներին եւ մնացյալ բոլոր անդամներին, որոնցում հանգամանալից շարադրել է Փաշինյանի հայտարարությունների հետեւանքով ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը»,- ասել է Աբդուլաեւան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանական կողմը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները դիտարկում է որպես «կարմիր գծից» անցում, որից այն կողմ իրավիճակի է՛լ ավելի մեծ սրումն է»,- նշել է նա:

Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով այն հարցին, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է, արդյոք կդառնա՞ գործընթացում ինչ-ինչ փոփոխությունների պատճառ, հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա: «Ամեն ինչ ասվել է Ստեփանակերտում: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հաստատել է ասվածը, կարծում եմ՝ հայտարարությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Մեր կողմից խաղաղ գործընթացին առնչվող մոտեցումներից, մեր դիրքորոշումից, բացառապես խաղաղ լուծման մեր հանձնառությունից հեռանալու մտադրություններ չկան»,- նշել էր ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում, հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Վարչապետը մանրամասն թվարկել էր մինչեւ 2050 թվականը Հայաստանի նպատակները եւ նշել. «Շատերը կհարցնեն, թե ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը պարզ է՝ որովհետեւ Արցախը Հայաստան է: Եվ վերջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ