News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինձ վրա որեւէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նաեւ չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը դեմ է կոնվենցիայի վավերացմանը. «Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի, էդ ինչ սոցհարցում է պատգամավորների դիրքորոշումների: Ես որեւէ բան չգիտեմ, ես գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք: Իմ վրա որեւէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը դեռեւս եղել է բոլորդ գիտեք՝ երբ, դեռեւս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», - ասաց Բադասյանը:

Հարցին, թե արդյոք չվավարեցանելու դեպքում հրաժարական կտա, Բադասյանն ասաց. «Ինչի՞ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ