News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօր՝ օգոստոսի 15-ի հերթական նիստում ընդունվեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝

Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտորն»ՊՈԱԿ–ի կողմից։

Կալանավորված անձանց եւ դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալն ու բովանդակությունը համապատասխանեցնել քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ծավալին։

Հատկանշանական է, որ կալանավորված անձինք եւ դատապարտյալները կցագրվելու են ՔԿՀ–ին տարածքային առումով ավելի մոտ գտնվող լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը, որտեղ իրականացվելու են նեղ մասնագիտական ծառայություններ,այդ թվում լաբորատոր գործիքային հետազոտությունները։

Դյուրինացվում են դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա։

Սահմանվում է  կալանավորված անձի եւ դատապարտյալի կողմից սեփական միջոցներով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու կարգը։ Միջազգային չափանիշների համապատասխան՝  նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ եւ դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին եւ իր ընտրությամբ օգտվել քաղաքացիական բժշկական հաստատության բժիշկների մասնագիտական ծառայություններից, անկախ ՊՈԱԿ–ում, ներառյալ ՔԿՀ–ներում տրամադրվող բժշկական օգնության  նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից։

Հատկանշանական  է, որ քաղաքացիական բժշկական հասատատության բժշկի կողմից արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները կարող են տրամադրվել բժշկի կողմից բժշկական փաստաթղթերով հաստատված ցուցումների առկայության դեպքում, իսկ անհետաձգելի դեպքերում անկախ բժշկական փաստաթղթերում ցուցումների առկայության հանգամանքից, ուղեգրումների հիման վրա։

Հիվանդությունների դասակարգման միջազգային չափանիշին է համապատասխանեցվում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, առաջարկվում է այն տարածել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա»,–նշեց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ ԱՆ–ին կից կստեղծվի բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն ծանր հիվանդության հիմքով կալանքից կամ պատժից ազատելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ