News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ի նիստում որոշում կայացրեց պետական բյուջեի վերաբաշխման միջոցով հատկացնել հավելյալ 71 մլն 328 հազար դրամ՝ թվով 1253 պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ համար։ Որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիաալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուների դիմելու հանգամանքով:

ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում եւ դրանց վերանորոգում» եւ «Լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» միջոցառումների շրջանակներում շահառուներին,  պետական հավաստագրերի հիման վրա, տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ (այսուհետ` աջակցող միջոցներ)` որակավորված եւ նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել եւ ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցները: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման  բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը, եւ որոշ աջակցող միջոցների` 2019 թվականի տարեկան բյուջեով նախատեսված քանակը սպառվել է:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է տրամադրվող որոշ աջակցող միջոցների  քանակը ավելացնել պետական բյուջեի վերաբաշխման միջոցով՝ հատկացնելով հավելյալ 71 մլն 328 հազար դրամ թվով 1253 աջակցող սարքի համար»,–նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ