News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխ զույգը մասնակցել է մաքրման արարողությանը Բալիում տաճարի պղծումից հետո:

Սաբինա Դոլեզալովան եւ նրա ամուսինը՝ Զդենեկ Սլուկան, քննադատության են արժանացել, երբ տեսանյութ են հրապարակել, որում կինը ծիծաղելով բարձրացնում է շրջազգեստը, իսկ ամուսինը նրա մեջքի վրա սուրբ ջուր է լցնում:

Մեղքը քավելու համար զույգը հագել է ավանդական հագուստ եւ մասնակցել մաքրման արարողությանը, որն անցկացրել է հինդուիստ քահանան: Նրանք զղջում են հայտնել իրենց արարքի համար՝ խոստանալով այլեւս չկրկնել:

Տեսանյութը զույգը տեղադրել է Instagram-ում, որտեղ ունի մոտ 85 000 հետեւորդ: Տեսանյութի տակ մեկնաբանություններում գրել էին՝ «զզվելի է», եւ կոչ արել նրանց վռնդել Բալիից: «Նրանք սխալ են գործել՝ պղծելով մեր կղզին: Ցանկացած ոք, որը կխախտի մեր ավանդույթները, ստիպված կլինի մասնակցել մաքրման արարողությանը»,- AFP-ին ասել է սենատոր Արյա Վեդակարնան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ