News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուլսարի աջակիցներն այս պահին ավտոերթ են իրականացնում Ջերմուկ քաղաքում` իրազեկելով վաղը կայանալիք հավաքի մասին: Այս մասին տեղեկանում ենք ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից:

Ամուլսարի աջակիցները նաեւ հայտարարություն են տարածել, որ վաղը` օգոստոսի 16-ին, ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու:

«Սիրելի հայրենակիցներ վաղը` օգոստոսի 16-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի տաքսիների կանգառ հրապարակում ողջ բնակչությանը դուրս է գալիս սպասելու ՀՀ վարչպետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։

Հիմք ընդունելով վարչապետի պատասխանը մեր հարցին, որ եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն, բայց միևնույնն է բնակիչները դեմ լինեն հանքին ի՞նչ է լինելու։

Նա ասաց, մեջբերում եմ. «Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թևիս տակ, կգամ Ջերմուկ քննարկելու»։

Պարոն Նիկոլ Փաշինյան, օգոստոսի 16֊-ն ժամը 14։00 Ջերմուկ համայնքի բնակիչները սպասում են ձեզ։

Միասին որոշելու Ջերմուկ քաղաքի հետագա ճակատագիրը»,–ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Երթի մասնակիցները շեշտում են, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ