News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Ադրբեջանի դեսպանատան հրապարակած անհիմն մեղադրանքները՝ կապված «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի մասնակցությամբ ինչ-որ միջադեպի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Պյատիգորսկում մասնակցել է «Մաշուկ-2019» երիտասարդական համաժողովի բացմանը, այցելել ազգային տաղավարներ, ծանոթացել համաժողովի մասնակիցների ծրագրերին: Օգոստոսի 11-ին համաժողովի շրջանակում Հայաստանի դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել 10-րդ երիտասարդական համաժողովի գրեթե 500 մասնակիցների համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմամշակութային կապերը թեմայով: Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է հարցերին, այդ թվում Ադրբեջանից մանակիցների հարցերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի ենթատեքստում դիվանագետը ներկայացրել է կարգավորմանը Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը:

«Ճամբարում դեսպան Տողանյանի գտնվելու ժամանակ որեւէ իրադարձություն չի եղել, ինչի մասին հայտնում է ադրբեջանական կողմը, եւ որը կարող էր դառնալ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի դեսպանատան դիմելու պատճառ»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Մինչդեռ, ադրբեջանական լրատվամիջոցների հըաղորդմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական նոտա է հղել: Նոտայում նշվում է, որ դեսպանը «Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ անթույլատրելի արտահայտություններ է կատարել», ինչը «հարուցել է այդ համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի արդարացի բողոքը, եւ տեղի է ունեցել տհաճ միջադեպ»: Իր՝ Ռուստամովի վարկածը պաշտոնականից մի փոքր տարբերվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ