News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն փորձում է արգելափակել Grace 1 իրանական նավթային լցանավի ազատումը, որը հուլիսին բռնագրավվել էր Ջիբլարթրի իշխանությունների կողմից:

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը վերջին պահին դիմում է ներկայացրել, որպեսզի արգելափակի լցանավի ազատումը:

Ջիբրալթարի գլխավոր դատախազ  Ջոզեֆ Տրիայն ասել է, որ դիմումը ներկայացվել է հինգշաբթի առավոտյան Գերագույն դատարանում կարճ լսման ժամանակ:

Դատարանի որոշումն այն մասին՝ կարող է արդյոք լցանավն ազատվել, սպասվում էր հենց այդ պահին, սակայն այժմ ԱՄՆ-ի դիմումի պատռճառով այն հետաձգվել է մինչեւ օրվա վերջ:

Դատավորը լսումների ժամանակ ասել է, որ նավը  կազատվեր, եթե չլիներ ԱՄՆ-ի միջամտությունը:

Ջիբրալթարի գլխավոր դատախազի խոսնակը հայտարարել է, որ 1 լցանավի  կապիտանը եւ երեք սպաները ազատ կարձակվեն:

Հուլիսի 4-ին բրիտանական ծովային հետեւակները եւ իրավապահ մարմինները գրոհել էին նավը՝ կարծելով, որ այն տեղափոխել է Սիրիայի համար նախատեսված նավթը, ինչը Եվրամիության պատժամիջոցների խախտում կլիներ:

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ Grace 1-ը հում նավթ է տեղափոխել  Սիրիայի Baniyas նավթավերամշակող գործարան», - ասել է Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջոզեպ Բորելը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Բրիտանիային խնդրել էձերբակալել նավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ