News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ի հերթական նիստին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հունիսի 18-ի որոշման պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 9000 (ինը հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար»,–ասված է որոշման մեջ:

2013թ-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և ոստիկանական մեքենայի մեջ բռնության ենթարկվել ոստիկանի կողմից։

Բռնության ենթարկվելուց հետո, սակայն, Կիվիրյանին առաջադրվեց մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ դատավոր Արթուր Մկրտչյանի կայացված դատավճռով նա ճանաչվեց մեղավոր ու միայն Վերաքննիչ քրեական դատարանն այդ գործով կայացրեց արդարացման դատական ակտ:

 

Տպել
Ամենաշատ