News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հայ-չեխական սերտ համագործակցության համատեքստում կարեւորել 2019 թվականի մայիսին Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Նախարարը դեսպանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, ինչին ի պատասխան դեսպան Կոպեցկին Չեխիայի արդարադատության նախարարության կողմից նշված գործընթացներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ