News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում 18000 երեխա չունի կոշիկ, հագուստ եւ դպրոցական պարագաներ։

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով։

IDBank-ի աջակցությամբ Երեւան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ, որոնց հետեւելով նույնիսկ հընթացս կարելի է նվիրատվություն անել։ Դրա համար անհրաժեշտ է 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար, կարելի է նվիրատվություն անել նաեւ պաստառի վրա առկա QR կոդ-ով (փոխանցման գումարը 500 ՀՀ դրամ), donate.am կայքում, ինչպես նաեւ 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS –ի արժեքը 500 ՀՀ դրամ)։

Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն ծրար – թերթիկներ, եւ հաճախորդները հնարավորություն կունենան մասնակիցը լինել բարեգործության՝ նվիրաբերելով 5000 ՀՀ դրամ եւ նշելով, թե երեխայի համար կոնկրետ ինչ են ցանկանում գնել՝ օրինակ՝ տաբատ, պայուսակ կամ գրենական պիտույքներ։ Գումարը կարելի է նվիրաբերել ինչպես կանխիկ, այնպես էլ Idram-ով՝ թերթիկի վրա առկա QR կոդով (նվիրաբերության մեկանգամյա գումարը՝ 5000 ՀՀ դրամ)։ Հաճախորդին՝ իր կողմից նշված էլ․ փոստով, ծրագրի ավարտին կուղարկվի հաշվետվություն։

Արշավը կամփոփվի սեպտեմբերին, հավաքագրված գումարով շահառու երեխաները կունենան առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներ։

IDBank-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում են միասին հարթել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների «Դպրոցի ճամփան»։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը․ 2018թ․-ին 150 երեխա IDBank-ի միջոցներով ուղեւորվեց կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Ամենաշատ