News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան պաշտոնապես չի բացառվել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան պաշտոնապես չի բացառվել F-35-ների ծրագրից: Կարծում եմ՝ մենք կկարողանանք շարունակել այդ աշխատանքը՝ փոխադարձ համաձայնությունների հիմքով: Հակառակ դեպքում երկու կողմերը քայլեր կձեռնարկեն, ինչը վնաս կհասցնի հարաբերություններին»,- Haberler-ը մեջբերում է Չավուշօղլուի խոսքը:

Նա նաեւ հայտնել է, որ այժմ Անկարան կցանկանար «ոչ թե խոսել այդ մասին, այլ զբաղվել ակտուալ հարցերի լուծմամբ»:

2017թ. սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել է Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքի կնքման մասին: Գործարքով նախատեսված է թուրքական կողմին այդ համակարգերի մասնակի փոխանցում: Առաջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 12-ին: Ռուսական համակարգերի գնման դեմ հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Հուլիսի 17-ին Սպիտակ տան խոսնակը գրավոր հայտարարության մեջ հայտնել է, որ  Թուրքիայի որոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունն ամերիկյան F-35-ների ծրագրից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ