News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի որսորդներն  այսօր` օգոստոսի 15-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց` բողոքելով որս անելու նոր պայմանների դեմ:

«Նիկոլ Փաշինյանին ենք ուզում դիմել, որովհետեւ իր նախարարները չեն կարողանում գործել, հանձինս էս իր թազա նախարարը: Սենց չի կարգը, բարելավում պիտի ապրենք, լավ պիտի ապրենք, 8000-ը դառավ 17000, էդ ո՞ւմ  հաշվին  դառավ: Կամ շաբաթ-կիրակի որսորդը պիտի գնա որսի, էդ ի՞նչ եք անում, նախարարը շաբաթ-կիրակի տունը նստածա, ես շաբաթ կիրրակի պախատ եմ անում, արա, որ իրանք աթոռին նստեն: Հերիք եղավ, բոլ եղավ, մի բան մտածեք, որ մարդավարի ապրենք, էս ի՞նչ եք անում: Պարոն վարչապետ, ձեզ ենք դիմում, ոչ մեկ չի անի այս հարցը, մի բանով օգնեք: Էն վախտ ասում էին` ինչ-որ մեկը տանում ա, հիմա՞  ով ա տանում` 8 հազարից դառավ 17000: Ինչքա՞ն պիտի նստենք, սպասենք` ինչքա՞ն պիտի ճնշեն, կթեն: 4 հատ թռչուն է թույլատրվում կրակել, որից 2-ը թռչում գնում են, հենա  դառնանք որսագող, գնա որսագողության դեմ պայքարի: Հիմա սրանք նստել, մտածում են,  որ շաբաթ-կիրակի պետք է որսի գնան, որ կարողանան պայքարել, խելքիդ ձյուն գա: Կերաք, արա, կերաք, հերիքա, ով գալիս ա գռփում ա»,- ասաց որսորդներից մեկը` նշելով, որ իրենք ցանկանում են`որս անելու նախկին կարգավորումը գործի:

Մեկ այլ որսորդ էլ ասաց, որ 90-ական թվականներին այս որսորդների շնորհիվ է հայրենիքի սահմանները պահպանվել. «Էս ձեւ չի կարելի օրենքը պահել, որսագողերը հենց հիմա շատ հավեսով որս են անում: Նիկոլ Փաշինյանին այս ձեռքերով ձեն ենք տվել, ինչի՞ ես կտրում այդ ձեռքը, բերեք կանչեք մի հատ ղասաբ, այ  էսքան տապոռ, մատներս կտրեք, աչքերս հանեք, թողենք էթանք, խելքի արեք: Վերանայեք ձեր որ որոշումը շաբաթ-կիրակիի հետ կապված, լիցենզիաների գների հետ կապված։ Խորհուրդ հարցրեք բանիմաց որսորդներից։ Ով որ այս ամենից տեղյակ չէ, թող այսպիսի որոշում չկայացնի։ Նենց են արել, որ մեկը մյուսին խփի։ 1 լորի համար 100 հոգի մտնելու է այդ մի դաշտը, դու մի կողմից կրակես, ես մյուս կողմից ու դնենք իրար գնդակահարենք։ Մարդ պիտի քթի ծակ ունենա, որ հասկանա՝ վերահսկողություն չունես, էսքանին լցնես, մարդիկ իրար խփե՞ն։ Նախարարությունում այնպիսի մարդիկ էին նստած, որ մեր տեղանքն էլ չգիտեն։ Շրջակա միջավայրի նախարարն հելել ասում է՝ ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է որսորդական հրացանով թռչուն խփել։ Բա եթե դու որսորդության, ձկնորսության ու բնության հետ կապ չունես, ի՞նչ ես էդտեղ անում վաբշե։ Նույնն է, որ ֆինանսների նախարարը բժիշկ լինի»: 

Հիշեցնենք, որ մի քանի օր որսորդները Շրջակա միջավայրի նախարարության դիմաց ակցիա են անում՝ բողոքելով Կառավարության որոշումից, համաձայն որի՝ որս անելու արտոնագիր ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ և որսով զբաղվեն միայն շաբաթ-կիրակի օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ