News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի վրա կալանքը չի դրվել նրա իրականացրած խմբագրական քաղաքականության պատճառով: Այս մասին նշված է հինգշաբթի Ղրղզստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Նշված հեռուստաալիքի գույքի վրա դրված կալանքը կապված չէ նրա խմբագրական քաղաքականության, հեռուստաալիքի կոնտենտի կամ իշխանությունների հանդեպ դիրքորոշման հետ: «Ապրիլ» հեռուստասալիքը իր գոյության ամբողջ ընթացքում, չնայած իր ընդդիմադիր ուղղվածությանը, որեւէ ճնշման կամ սահմանափակումների չի ենթարկվել»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրում խոսքի ազատության եւ հեռարձակման ազատության «ոչ մի սահմանափակում չկա»: «Ղրղզստանը հետեւողականորեն ցուցադրում է ժողովրդավարության սկզբունքներին իր անսասան հանձնառությունը, այդ թվում՝ մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցների բազմակերպությանը, ըստ ստանձնած ԵԱՀԿ պարտավորությունների»,- ընդգծված է հայտարարության մեջ: Նշված է նաեւ, որ ալիքը հեռարձակումը դադարեցրել է կապված «հեռուստաալիքի սեփականատիրոջ գույքը» կալանավորելու դատարանի որոշման հետ, ում կասկածում են ծանր հանցագործությունների կատարման մեջ:

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեն Դեզիրը օգոստոսի 14-ին մտահոգություն էր հայտնել ղրղզական իշխանությունների կողմից «Ապրիլ» հեռուստաալիքի փակմամբ:

«Ապրիլը» հեռարաձակումը դադարեցրել է օգոստոսի 7-ից, մի շարք հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Աթամբաեւին ուժով ձերբակալելու առաջին փորձի ժամանակ: 2 օր հետո իրավապահմարմինները կնքել էին հեռուստաալիքի խմբագրությունը եւ այնտեղից լրագրողներին վտարել: Նրանց մինչեւ հիմա թույլ չեն տալիս մտնել խմբագրություն, չնայած այդ նույն շենքում տեղակայված մյուս լրատվամիջոցները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:

Ղրղզստանի լրատվամիջոցները եւ լրագրողները, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը աջակցություն են հայտնել «Ապրիլի» կոլեկտիվին եւ պահանջել վերականգնել հեռարձակումը: Օգոստոսի 14-ին հեռուստաալիքի իրավաբանները գլխավոր դատախազություն եւ Բիշքեքի Մայիսմեկյան շրջանի դատարան բողոք էին ներկայացրել իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք կնքել են հեռուստաալիքի խմբագրությունը եւ լրագրողներին թույլ չեն տալիս այնտեղ մտնել, եւ պահանջել են ալիքի աշխատանքը վերականգնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ