News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

 Պաշտպանը Վերաքննիչից պահանջում է վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հունիսի 14–ի որոշումը  որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անձնական երաշխավորությամբ:

Նշենք, որ դեռևս հունիսին առաջին ատյանի դատարանում Վարդանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Դատարանը՝ նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, մերժել էր ներկայացված միջնորդությունը, ինչը պաշտպանը բողոքարկել է վերադաս ատյանում։

Զինված խմբի 19 անդամներից ներկայումս կալանքի տակ է միայն խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը, մյուսիների նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։

Նշենք, որ «Զինված խմբի» գործը մինչ այս պահը դեռևս չի մակագրվել նոր դատավորի։

Գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և 4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել խմբի 2 անդամներին
Բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի բակում...
Ամենաշատ