News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները սելֆի են արել անձնակազմի հետ: Ուղեւորներից մեկը՝ Ստեփան Հակոբյանը, լուսանկարներ եւ տեսանյութ է տրամադրել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: Հակոբյանը հասցրել է տարհանումից հետո սելֆի անել բորտուղեկցորդների հետ, ինչպես նաեւ նկարահանել է վայրէջքից հետո տեղի ունեցածը:

«Գնում ենք դեպի աջ, արեւի ուղղությամբ, եգիպտացորենի դաշտերի մոտ»,- բարձրախոսով ասել է օդաչուն:

Տարհանումից հետո ուղեւորները տեղափոխվել են ավտոբուսներով:

Հիշեցնենք, որ «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ժուկովսկի-Սիմֆերոպոլ չվերթը, կոշտ վայրէջք է կատարել: Օդանավում գտնվել են 226 ուղեւորներ եւ անձնակազմի 7 անդամներ: Թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո ինքնաթիռը բախվել է ճայերի երամին, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խափանումների է հանգեցրել:Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում՝ Ռամենսկի շրջանի Ռիբինսկոե գյուղում: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է 23 մարդ, այդ թվում՝ 9 երեխա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ