News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:

Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը եւ վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները եւ այս առումով կարեւորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
Ամենաշատ