News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի արդարադատության նախկին նախարար Ջոդի Ուիլսոն-Ռեյբոուլդի գործունեությանը վերաբերող սկանդալի ընթացքում Կանադայի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը եզրակացրել է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն խախտել  է շահերի բախման օրենքը:

«Վարչապետը ուղղակիորեն եւ իր բարձրաստիճան աշխատակիցների միջոցով տարբեր եղանակներով ազդել է տիկին Ուիլսոն-Ռեյբոուլդի վրա», - ասել է հանձնաժողովի ղեկավար Մարիո Դիոնը, հայտնում է DW-ն:

Սկանդալ Կանադայի կառավարությունում

Արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ  Ջոդի Ուիլսոն Ռեյբոուլդը 2019-ի սկզբին սեփական ցանկությամբ հրաժարական էր տվել: Արդեն դրանից հետո նա Համայնքների պալատի արդարադատության հանձնաժողովի անդամներին հայտնել էր իր վրա վարչապետ Թրյուդոյի գրասենյակի կողմից ճնշման մասին SNC-Lavalin ինժեներաշինարարական ընկերությունում խարդախության մասին գործի հետաքննության կապակցությամբ:

Ուիլսոն Ռեյբոուլդի տվյալներով՝ նրան ստիպել են  ազդել դաշնային դատախազների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն քրեական գործը:

Որպես ապացույց նա ներկայացրել է էլեկտրոնային հաղորդագրությունները եւ պատմել  գրասենյակի աշխատակիցների հետ ունեցած անձնական եւ հեռախոսային խոսակցությունները:

Մոնրեալում գտնվող   SNC-Lavalin ընկերության ղեկավարությանը կասկածում են Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի ընտանիքին 48 մլն կանադական դոլարի չափով կաշառք վճարելու մեջ՝ մի շարք որոշումների վրա ազդելու համար:

Թրյուդոն հերքում է իր մեղքը եւ հրաժարվում է հրաժարական տալ, որը պահանջում է ընդդիմությումնը: Հոկտեմբերին Կանադայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ