News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, թե ինչ է պայուսակի մեջ պահում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Sun-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ թագուհին պայուսակի մեջ պահում է ակնոց ընթերցանության համար, անանուխի կոնֆետներ, փետուրե գրիչ, շրթներկ, հայելի, կոսմետիկա, խաչբառ եւ ընտանեկան լուսանկարներ:

Նշվում է, որ թագուհու մոտ կանխիկ գումար է լինում միայն կիրակի օրերին: Նա գումար է նվիրաբերում եկեղեցուն մինչեւ 10 ֆունտ սթերլինգի չափով:

Թագուհին միայն անգլիական ապրանքանիշի պայուսակներ է կրում:

Հաղորդվում է նաեւ, որ պայուսակները Եղիսաբեթ II-ն օգտագործում է անձնակազմին ազդանշաններ ուղարկելու համար: Եթե նա պայուսակը դնում է աթոռին, ապա մտադիր է երկար զրուցել հյուրի հետ, սակայն եթե այն դնում է հատակին, ապա նշանակում է, որ ցանկանում է արագ ավարտին հասցնել զրույցը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ