News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2 անդամի՝ սոմալացի Իլհան Օմարին եւ պաղեստինցի Ռաշիդ Թլաիբին «անպատիվ» է անվանել: Դեմոկրատական կուսակցության այսպես կոչված «պրոգրեսիվ» թեւի 2 անդամների նկատմամբ կոշտ քննադատության պատճառ է դարձել Մերձավոր Արեւելք նրանց ուղեւորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելը թուլություն կցուցաբերի, եթե թույլ տա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2 անդամների՝ Իլհան Օմարի եւ Ռաշիդ Թլաիբի մուտքը երկիր: Նրանք ատում են Իսրայելն ու հրեա ժողովրդին, եւ ոչ մի խոսք ու գործ չի կարող փոխել նրանց դիրքորոշումը: Մինեսոտա եւ Միչիգան նահանգների համար բարդ կլինի նրանց կրկին ընտրելը: Նրանք անպատիվ են»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով Իսրայելի կառավարությանը, հայտնել է, որ դիտարկվում է Իսրայել եւ պաղեստինյան տարածքներ Իլհան Օմարի եւ Ռաշիդ Թլաիբի մուտքի արգելքի հնարավորությունը: Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Իսրայելը կարող է արգելել այցը ներկայիս ձեւաչափով: Հեռուստաալիքը նշել է, որ Իլհան Օմարն ու Ռաշիդ Թլաիբը բազմիցս հանդես են եկել Իսրայելի քաղաքականության դեմ կոշտ քննադատությամբ եւ աջակցել են եվրոպական պետությունների միջազգային բոյկոտը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ