News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Երեկ երբ հրապարակվեցին Ամուլսարի փորձաքննության արդյունքները, Ջերմուկը անհագստության նշաններ ցույց տվեց։ Երեկոյան այնտեղ սկսվեց հավաք ու երթ։

Բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հայտարարեց, որ հաջորդ հավաքը անելու են Երւանում կառավարության շենքի առաջ։

Այսօր երբ ցուցարաները հավաքվեցին մուտքի մոտ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ էր անում, եւ առաջին հարցն էլ հենց փորձաքննության մասին էր։ Քննչական կոմիտեի նախագահը երեք կարեւոր կետ առաձնացրեց։ «Լիդիան» ընկերությունը, ըստ Հայկ Գրիգորյանի, պատրաստ է առաջարկվող  մեղմման 16 միջոցներից  կիրառել է 15-ը, 10-ը արդեն կիրառում է։ Մեկ միջոցը դեռ քննարկվում է։ Բայց մի խոչընդոտ էլ կա, վնասների հետեւանքներն այնքան կայուն են, որ մեղմման միջոցները պետք է բավականին երկար կիրառվեն՝ կամ 1 դար, կամ կես հազարամյակ։

Զրո լավատեսություն էր կառավարության շենքի առաջ, ցուցարարները նույն փաստաթղից առանձնացրել էին ռիսկեր, որոնք ուզում էին ներկայացնել վարչապետին։ Ոստիկանները պատ կազմեցին եւ արգելեցին նրանց մուտքը։

Ցուցարարների հետ հանդիպեցին Փաշինյանի եւ Ավինյանի օգնականները, խոստացան փոխանցել նրանց պահանջը վարչապետին։ Պատասխանը բացասական էր՝ վարչապետը զբաղված է եւ չի կարող ընդունել  ցուցարարներին, բայց խոստանում է առաջիկայում հանդիպել նրանց հետ։ Ցույցը ժամանակավորապես դարարեցվեց։

Որսորդները այսօր նորից եկել էին կառավարության շենքի առաջ՝ պաշտպանելու որսի իրենց իրավունքը։ Նոր՝ փոխված կարգով՝ արտոնագրի համար նրանք նախկին 8 հազարի փոխարեն պետք է վճարեն 17000 հազար դրամ, եւ որս անեն միայն շաբաթ կիրակի օրերին։ Եթե օրերը կրճատվեն, որսորդները զգուշացնում են՝ արյուն կթափվի, բայց ոչ թե լորի կամ կաքավի։

Հանկարծ երևաց Շրջակա միջավայրի նախարարը, ցույցը տեղափոխվեց նրա շուրջ։ Էրիկ Գրիգորյանի փորձերը՝ բացատրելու որոշման նպատակը, իզուր անցան։

Վարչապետ Փաշինյանն այսօր միանգամից երեք պաշտոնյայի է ազատել իր աշխատակազմից։ Նրա որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը եւ Արամ Ղարիբյանը թողել են պաշտոնները։ Մեկ այլ որոշմամբ Փաշինյանը աշխատանքից ազատել է նաեւ իր օգնական Մհեր Սահակյանին։

Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին: Օդանավում եղել է 234 մարդ: Ուղեւորներին տարհանել են փչովի սանդուղքներով: Նրանց մեջ եղել են նաեւ հայեր՝ 11 հոգի։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական հաջողություն գրանցեց` դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: Թբիլիսիում կայացած որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ: Աչքի ընկան Անտոն Կոբյալկոն և Պետրոս Ավետիսյանը: Փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։ Եվ եթե հաղթահահարի նաեւ այս արգելքը, հաջողությունն աննախադեպ կլինի․ հայկական ակումբը առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Այս կարեւոր հաղթանակով Երեւան վերադարձող թիմին Բագրատաշենի մաքսակետում դիմավորեցին աղուհացով:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։ Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 475 դրամ, եվրոն 530 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 575, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 19։

Հայաստանում օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը  մի փոքր էլ կբարձրանա: Երեւանում առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +38+40:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը