News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ հանդես գալ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանի, մասնավորապես՝ ծովային սահմանի հարցերի շուրջ խորհրդակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Բարձր ենք գնահատում վարչապետ Հարիրիի հայտարարությունը սահմանի հարցի շուրջ փորձագիտական խորհրդակցությունների վերականգնման առաջընթացի հասնելու եւ ծովային սահմանի շուրջ բանակցություններ նախաձեռնելու մտադրության մասին,- ասել է նա: - Մենք պատրաստ ենք դրանց մասնակցել որպես միջնորդ: Հույս ունենք շուտով տեսնել այս կարեւոր հարցերի բովանդակային քննարկումներ, որոնց լուծումը օգտակար կլինի Լիբանանի եւ ամբողջ տարածաշրջանի համար»:

Պոմպեոն հաստատել է աջակցությունը լիբանանյան պետական ինստիտուտների գործունեությանը: «Կարեւոր է Լիբանանի ինքնիշխանության, անվտանգության եւ կայունության ապահովումը,- ասել է նա: Ողջունում ենք վարչապետի որոշումը Լիբանանի անվտանգության հարցերում ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու մասին: Բարեփոխումների անցկացումը թույլ կտա ապաարգելափակել լիբանանյան տնտեսությանը միջազգային աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ