News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի 9 ամենահարուստ բիզնեսմենները չորեքշաբթի ընդհանուր կորցրել են մոտ 18 մլրդ դոլար, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով իրական ժամանակի ռեժիմում թարմացվող վարկանիշին:

Պարբերականը նրանց կարողության կտրուկ կրճատումը բացատրել է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկմամբ: Այսպես՝ Dow Jones-ի ինդեքսը նախօրեին գրանցել է 2019 թվականին առավելագույն անկումը:

Forbes-ի ցուցակի առաջնորդը Ջեֆ Բեզոսն է, որը կորցրել է 3,5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3,2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Արնոն՝ մոտ 3 մլրդ դոլար:

Պարբերականի տեղեկություննրով՝ բաժնետոմսերի անկումը չի անդրադարձել միայն մեկ բիզնեսմենի կարողության վրա, որը մտնում է Forbes-ի տասնյակում, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի:

Օգոստոսի սկզբին ֆինանսական շուկաներում անկման պատճառով 500 ամենահարուստ բիզնեսմեններն ընդհանուր զրկվել էին գրեթե 118 մլրդ դոլարից: Այդ ժամանակ Bloomberg պարբերականը կտրուկ անկումը բացատրել էր Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունների սրմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ