News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել զանգվածային հրաձգությունների ֆոնին հոգեկան հիվանդների համար հատուկ հաստատությունների բացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն «հոգեկան հիվանդություն» բառերը: Նրանք հոգեկան հիվանդներ են, եւ ոչ ոք այդ մասին չի խոսում: Կարծում եմ, որ մենք կրկին պետք է կառուցենք հատուկ հաստատություններ (հոգեկան հիվանդների համար): Մենք պետք է բացենք հատուկ հաստատություններ, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդիկ փողոցում հայտնվեն»,- ասել է նա լրագրողներին:

Օգոստոսի 3-ի առավոտյան Տեխասի 21-ամյա բնակիչը կրակոցներ էր արձակել Մեքսիկայի սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի Walmart սուպերմարքեթում: Կրակողին ձերբակալել էին, նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, ենթադրվում է, որ նա հանցագործությունը կատարել է ռասայական ատելության հիմքով. զոհվածների թվում մեքսիկացիներ կան: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 22 մարդ, 20-ից ավելին վիրավորվել: Ավելի ուշ հրաձգությամբ եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել Օրեգոնի շրջանում Դեյթոնում, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, ներառյալ հրաձիգը, 30-ից ավելին տուժել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ