News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը հոյակապ վիճակում է, մինչդեռ Չինաստանը մեծ խնդիրներ ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Տնտեսությունը հոյակապ վիճակում է: Մենք հարստության եւ հաջողության շատ երկարատեւ շրջան կունենանք: Չինաստանի գործերը շատ ու շատ վատ են»,- ասել է նա լրագրողներին:

Նախօրեին ամերիկյան բորսաների ինդեքսները կտրուկ նվազել են ԱՄՆ եւ Գերմանիայի տնտեսությունների հետագա աճի, ինչպես նաեւ Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրային պատերազմի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: Թրամփը դրան արձագանքել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ տնտեսությունը նախկինի պես ուժեղ է, որում նոր ներդրումների հոսքեր են գալիս: Ընդ որում՝ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կենտրոնական բանկին՝ Դաշնային պահուստային համակարգին, զեղչման տոկոսադրույքների, իր կարծիքով, չափից ավելի դանդաղ նվազեցման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ