News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Հեմփշիր նահանգում 2020 թվականի նախագահական քարոզարշավի շրջանակում հանդիսատեսի առջեւ նրա ելույթը ռեկորդային էր՝ հաշվի առնելով ներկաների թիվը, ինչը թույլ էր տվել նրան առաջ անցնել նախորդ ռեկորդակիր բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հիանալի նորություն,-գրել է Ամերիկայի առաջնորդը թվիթերյան իր էջում:-Այսօր երեկոյան [օգոստոսի 15-ին] մենք սահմանել ենք աննախադեպ ռեկորդ ներկաների քանակի առումով, որն ավելի վաղ սահմանվել էր Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթեր քաղաքում Էլթոն Ջոնի համերգի ժամանակ»:

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Դեմոկրատական կուսակցության նիստը կկայանա 2020 թվականի հուլիսի 13-16-ը Վիսկոնսին նահանգում: Դրա արդյունքում նախատեսվում է առաջադրել թեկնածու, որը կդառնա Թրամփի մրցակիցը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի պայքարում: Հանրապետականների նիստը կկայանա 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Հյուսիսային Կարոլինա նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ