News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչներն իշխանությունների կողմից իրենց խաբված են զգում: Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ սա կապված է այն փաստի հետ, որ շատ խոստումներ չեն կատարվել, մասնավորապես՝ բնակարանաշինության, վերելակների խնդրի լուծման, կանաչապատման: «Իշխանություններն ասում են, թե գիտեն քաղաքում ինչ խնդիրներ կան եւ դրանց լուծման համար ամեն ինչ անում են: Դրա հետ մեկտեղ ոչ ոքի չեն լսում: Արդյունքում 37 մլն դրամ է ծախսվել Գետառի մաքրման համար, իսկ գետը, միեւնույն է, աղտոտված է: Երբ մարդիկ քաղաքում ծառ են կտրում, ապա 200 հազար դրամի տուգանք է նշանակվում, սակայն ոչ մեկը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ ջրելու խնդիրների պատճառով մեծ թվով ծառեր են չորանում: Մենք հիշում ենք, որ արագաչափերի համար փողերը պետք է հատկացվեին մանկապարտեզների վերանորոգմանը, սակայն դա էլ չի կատարվել»,- նշեց նա: Ներսիսյանը հավելեց, որ, բարեբախտաբար, իրենց խմբակցության միջամտությամբ լուծվել է Արցախի փողոցի բնակիչների խնդիրը, ինչի արդյունքում ընդհանուր 160 ընտանիքներ բնակարաններ կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ