News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սոցիալական ոլորտի աշխատակիցներն առավել հաճախ են կարոտում իրենց աշխատանքը, փաստում է Superjob պորտալի հետազոտությունը:

Հարցման արդյունքները վկայում են, որ արձակուրդի ժամանակ իրենց աշխատանքի մասին մտածում է յուրաքանչյուր երկրորդ ուսուցիչը, բժիշկների 37 տոկոսն ու բուժքույրերի 38 տոկոսը: Աշխատանքի մասին հիշում է նաեւ ղեկավարների մեկ երրորդ մասը, ինչպես նաեւ դիզայներների, HR-ների եւ հոգեբանների շուրջ 30 տոկոսը:

Իսկ արձակուրդի ժամանակ բոլորից շատ են իրենց աշխատանքից «անջատվում» հաշվապահները. այդ խմբի հարցվածների միայն 15 տոկոսն է նշել, որ կարոտում է աշխատավայրը: Աշխատանքի մասին հակված չեն հիշել նաեւ տեխնոլոգներն ու վաճառքի մենեջերները:

Superjob-ի հարցմանը մասնակցել է 9 հազար չափահաս հարցվող, որոնք ներկայացնում են 30 մասնագիտական համայնք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ