News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գերատեսչություններին կարգադրել է առավելագույնս արագացնել եւ ցանկացած աջակցություն ցույց տալ երկրում ատոմային նախագծերի իրականացմանը: Այս մասին նշված է պետության ղեկավարի շրջաբերականում, որը հրապարակվել է կառավարական լրատու Resmi Gazete-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ատոմային էլեկտրակայանների նախագծերի իրականացման ձգձգում թույլ չտալու նպատակով, որոնք իրականացվում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համակարգմամբ, եւ խաղաղ ատոմի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով մեծ ուշադրություն կհատկացվի դրա հետ կապ ունեցող բոլոր պետական կառույցների եւ գերատեսչությունների կողմից պարտավորությունների ժամանակին կատարմանը, ցանկացած անհրաժեշտ աջակցության ապահովմանը»,- նշված է փաստաթղթում:

Շրջաբերականում նաեւ նշվում է, որ Թուրքիայի համար «մեծ նշանակություն ունի պետության տարածքում ԱԷԿ-ների նախագծերի հաջող եւ անվտանգ իրականացումը»: Դա հանրապետությանը կօգնի «բավարարել էլեկտրաէներգիայի պահանջը, նվազեցնել էներգառեսուրսների ներմուծումից կախվածությունը, վճարայաին հաշվեկշռի պակասուրդի ցուցանիշները եւ մեծացնել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել. հաշվետվություն
Խախտումներ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցում»...
Մեղրին կգազիֆիկացվի․ Սյունիքում հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը
Մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը...
Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին
Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին…
Նավթի համաշխարհային գները նվազում են
Սակարկությունները վկայում են նավթի գների նվազման մասին...
ԱՄՆ-ում խոստացել են նավթի գների նվազում
Նավթի գները կարճ ժամկետում կնազեն...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Սակարկությունների տվյալները վկայում են նավթի գների նվազման մասին...
Ֆոտոռեպորտաժներ