News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքում աղբի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է 80+ 10 մեքենա,  եւ ոչ թե 60+, ինչպես ասում էր  քաղաքապետը: Այս մասին օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է ավելի թափանցիկ լինեն հասարակության հետ եւ արագ տեղեկացնեն  խոշոր ընկերություններում կատարված իրավախախտումների մասին, քանի որ դա ազդում է մեծ թվով մարդկանց շահերի վրա, եւ խոսքը «Սանիթեք» եւ «Պարկինգ Սիթի» ընկերությունների դեմ քրեական գործերի մասին  է:

Միքայել Մանրիկյանը նշեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ժամանակին ասել էր, որ քաղաքային իշխանությունները կկարողանան 30 միլիոն դրամով լուծել վերելակների խնդիրները, մինչդեռ նախորդ բյուջեն 180 միլիոն դրամ էր կազմում:

«Ընդ որում, նա  հայտնել էր, որ դա արդյունավետ կառավարման խնդիր է: Եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք գործ ունենալ նախկինում կատարված հանցագործությունների հետ, բայց առայժմ իրավապահ մարմիններում հաղորդումներ չկան: Եթե դա տեղի չունենա, ապա կարելի է  ասել, որ Սարգսյանի հայտարարությունը պոպուլիզմի ոլորտից է», -բացատրեց նա:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ 2020 թվականից քաղաքային իշխանությունները ցանկանում են հարկի նոր տեսակ ՝ «Սիթի տաքս» ներդնել, սակայն, նա դեռ ծանոթ չէ մանրամասներին: «Քաղաքային իշխանությունները պետք է հասկանան, որ միայն հարկերի բարձրացումը  չի կարող լուծել բոլոր խնդիրները: Աշխատանքը պետք է տանել մայրաքաղաքի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ», - ընդգծեց Մանրիկյանը:

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ գլխավոր հարցերից մեկն այն է, որ թե իրականում որքան քիմիկատների գերեզմաններ կան Երեւանում:

«Եթե դրանք երկուսն են, ապա դա խոսում է այն մասին, որ երկրոդրն ապօրինի գերեզման է եւ ըստ որոշ փորձագետների, Երեւանի տարածքում ստորգետնյա ցնցումների դեպքում դա կարող է լուրջ խնդիր դառնալ: Շուտով մենք կայցելենք այդ վայրերը եւ կծանոթանանք իրավիճակին: Ըստ ամենայնի, ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի՝ փորձագետների  ներգրավմամբ»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ