News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանը պատրաստ է սատարել ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային ռազմածովային առաքելությանը, որով կապահովվի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը: Տարածաշրջանում իրավիճակը պահանջում է համապատասխան արձագանք, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը: Նա հնարավոր է համարել Վարշավայի կողմից որոշակի աջակցությունն այդ հարցում, սակայն չի պարզաբանել՝ ինչ տեսքով, հաղորդում է DW-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախաձեռնությանը միացել էր Մեծ Բրիտանիան: Գերմանիան հրաժարվել էր մասնակցել առաքելությանը, քանի որ գտնում է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ռազմավարությունը սխալ է: «Մենք չենք ցանկանում ռազմական էսկալացիա, մենք կշարունակենք գործել ի նպաստ դիվանագիտական քայլերի»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մասը:

Չապուտովիչը քննադատել է մի շարք եվրոպական դաշնակիցների դիրքորոշումը: Պաշտոնական Վարշավան համարում է, որ Եվրամիությունը պետք է ավելի տեղեկացված լինի ամերիկյան կողմից ներկայացվող փաստարկներին: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները բացասաբար կանդրադառնան ինչպես Լեհաստանի, այնպես էլ Կենտրոնական Եվրոպայի համար, ընդգծել է Լեհաստանի ԱԳ նախարարը: «Մենք փորձում ենք պահպանել տրանսատլանտյան միությունն ու ստեղծել նոր կամուրջներ»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ