News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել Հիբրալթարում ձերբակալված իր Grace 1 լցանավն ազատագրելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին, հաղորդում է Tasnim-ը։

«Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել այն մասին, որ նավը չուղեւորվի դեպի Սիրիա, քանի որ լցանավի ձերբակալումից մի քանի ժամ անց մենք հայտարարել ենք, որ Սիրիան դրա նշանակետը չէ, եւ մենք հաստատել ենք, որ դա ոչ մեկի չի վերաբերում, եթե անգամ դրա վերջնակետը լիներ Սիրիան»,-հայտարարել է Աբաս Մուսավին։

«Մենք սատարում ենք Սիրիային բոլոր ոլորտներում՝ ներառյալ նավթն ու էներգետիկան»,-ասել է նա՝ հավելելով, որ «դա օրինական է եւ կապ չունի որեւէ երրորդ երկրի հետ»։

Ավելի վաղ Հիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբինա Պիկարդոն հայտարարել էր, որ լցանավը ձերբակալելու մասին հրամանը չեղարկվել էր, երբ Թեհրանը գրավոր հավաստել էր, որ նավը չի բեռնաթափի նավթ Սիրիայում՝ խախտելով Եվրամության պատժամիջոցները։

Նախօրեին Հիբրալթարի իշխանություններն ազատել են իրանյան Grace 1 նավը։

Հուլիսի 4-ին բրիտանական թագավորական ծովային զորքերը ձերբակալել էին իրանյան նավթային լցանավը Հիբրալթարում, քանի որ կասկածել էին, որ դրանով նավթ է մատակարարվում Սիրիային՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։ Թեհրանը պնդում էր, որ սուպերլցանավը չէր ուղեւորվում Սիրիա, եւ դրա կալանքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հրամանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ